Թվային մարքեթինգ և սոցցանցեր
Կազմում ենք հրապարակումների օրացույց, ստեղծում բովանդակություն, վարում սոցէջերն ու գործարկում վճարովի գովազդ։ Հետևում ենք լսարանի արձագանքին ու դրա հիման վրա պլանավորում հաջորդ քայլերը։
Հարթակների ու թեմաների ընտրություն
Դիտում ենք գործող սոցէջերը և հավաքում հաճախորդների իրական հարցերը։ Դրանցից ընտրում ենք հարթակները, պարբերաբար անդրադարձող թեմաներն ու խոսքի ոճը։
Օրացույցից մինչև հրապարակում
Օրացույցում յուրաքանչյուր հրապարակում ունի նպատակ, ձևաչափ և օր։ Գրում ենք տեքստերը, ստեղծում պատկերներ ու կարճ հոլովակներ, համաձայնեցնում և հրապարակում։ Քարտաշարով կարելի է բացատրել ընթացքը, կարճ հոլովակով՝ ցույց տալ արդյունքը։
Վճարովի առաջխաղացում և հաշվետվություն
Փորձարկում ենք գովազդային նյութի տարբերակներ ու համեմատում արձագանքները՝ ըստ արշավի նպատակի։ Հաշվետվության մեջ բացատրում ենք՝ որ հրապարակումն է բերել հետաքրքրված մարդկանց և ինչ արժե փոխել հաջորդ փուլում։
Պատմիր քո մտահղացման մասին
Կարճ բրիֆը լավ սկիզբ է։